Հիվանդանոցից դուրս է գրվել Սարի թաղում տուժած վերջին քաղաքացին

Հիվանդանոցից դուրս է գրվել Սարի թաղում տուժած վերջին քաղաքացին

«Էրեբունի» ԲԿ-ից դուրս է գրվել հուլիսի 17-ից սկսված իրադարձությունների հետևանքով  բուժում ստացող վերջին տուժածը։

Նա Սարի թաղի բնակիչ է և տուժել է հուլիսի 29-ին, Սարի թաղում ոստիկանության հետ տեղի ունեցած բախումների ժամանակ: Առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ հուլիսյան դեպքերի արդյունքում, ընդհանուր առմամբ հիվանդանոց էր դիմել 137 մարդ, որոնցից 38-ը հոսպիտալացվել էին, մնացածն ամբուլատոր բուժում էին ստացել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում