Սարի թաղի դեպքերի վերաբերյալ գործով ևս երկու հոգի ձերբակալվել է

Սարի թաղի դեպքերի վերաբերյալ գործով ևս երկու հոգի ձերբակալվել է

Հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը:

ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և ձերբակալվել են ևս երկու քաղաքացիներ՝ առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու կասկածանքով: Հիշեցնենք, որ նույն հանցավոր արարքի կատարման համար նախկինում մեղադրանք էր առաջադրվել երկու այլ անձանց, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում