ՄՄարիամ Մխիթարյան

Հանրապետականներն էլ են Թրամփին կոչ անում ընդունել պարտությունը

Հանրապետականներն էլ են Թրամփին կոչ անում  ընդունել պարտությունը

Երկուշաբթի Փենսիլվանիան և Միչիգանը պատրաստվում են հայտարարել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների մասին, Նևադայի ընտրական հանձնաժողովը ժամանակ է պահանջել մինչև երեքշաբթի: Դոնալդ Թրամփի թիմի հայցերով երեք նահանգում իրականացվել է մասնակի վերահաշվարկ: Ավելի վաղ ձայների մասնակի կամ ամբողջական վերահաշվարկ իրականացվեց Արիզոնայում, Ջորջիայում և Վիսկոնսինում՝ հայտնում է BBC-ն:

Դեմոկրատները բազմիցս կոչ են արել Թրամփին՝ ընդունել պարտությունը և ապահովել իշխանության սահուն անցումը: Այժմ արդեն Թրամփին նման կոչով են դիմում հանրապետականները:

Նրանց թվում է Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին, որն «ազգային ամոթ» է որակել Բայդենի հաղթանակը վիճարկելու Թրամփի թիմի փորձերը: Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Հերբերտ Մաքմասթերը հայտարարել է, որ Թրամփի գործողությունները քայքայիչ են հասարակության համար և մարդկանց ստիպում են կասկածի տակ դնել համակարգը: Ալյասկայի հանրապետական ​​սենատոր Լիզա Մուրկովսկին էլ կոչ է արել Թրամփի վարչակազմին՝ սկսել Ջո Բայդենին լիազորությունների լիակատար և պաշտոնական հանձնման գործընթացը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում