Չորս օլիմպիական մեդալ՝ 24 ժամում. Հայ մարզիկների պատմական ռեկորդը

Չորս օլիմպիական մեդալ՝ 24 ժամում. Հայ մարզիկների պատմական ռեկորդը

2016-ի օգոստոսի 16-ը դեռ երկար կհիշվի Հայաստանի մարզական պատմության տարեգրքում: Մեր երկիրը ներկայացնող մարզիկները հաջողություն գրանցեցին, որը իր նախադեպը չի ունեցել. նրանք 24 ժամվա ընթացքում չորս օլիմպիական մեդալ նվաճեցին, ընդ որում, դրանցից մեկը ոսկե, երեքը՝ արծաթե:

Օլիմպիական օրացույցով դեռ օգոստոսի 15-ին ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը առաջին՝ արծաթե մեդալը նվաճեց: Իսկ երեկոյան մրցագորգ դուրս եկան հունա-հռոմեական ոճի ըմբիշներն ու սկսեցին մեկը մյուսի հետևից հաղթանակներ տոնել: Արդյունքում՝ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ոսկի նվաճեց, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը՝ արծաթ:

Մրցումային օրվա հաղթական վերջակետը դրեց գերծանր քաշային կարգում հանդես եկող Գոռ Մինասյանը՝ վաստակելով արծաթե մեդալ: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում