ՄՄարիամ Մխիթարյան

Եվրախորհրդի ղեկավարը G20-ին առաջարկել է ստեղծել միջազգային պայմանագիր համաճարակների վերաբերյալ

Եվրախորհրդի ղեկավարը G20-ին առաջարկել է ստեղծել միջազգային պայմանագիր համաճարակների վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելը G20-ի առցանց գագաթնաժողովում անդամ երկրների ղեկավարներին առաջարկել է ստեղծել համաճարակների վերաբերյալ միջազգային պայմանագիր՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ փաստաթուղթը կարող է օգնել հետագայում կանխելու համաճարակները, ինչպես նաև նպաստել ավելի արագ և համակարգված արձագանքմանը: «Պայմանագիրը պետք է քննարկվի բոլոր ազգերի, ՄԱԿ-ի գործակալությունների, մասնավորապես ԱՀԿ-ի հետ»,- ասել է ԵԽ ղեկավարը:

Նա հավելել է, որ ԱՀԿ-ի դերը պետք է առանցքային լինի համաճարակի պայմաններում գործողությունները համակարգելու հարցում,  գլոբալ պայմանագիրն էլ կխթանի այդ ջանքերը:

Ավելի վաղ G20-ի երկրների ղեկավարները խոստացել էին արդար բաշխել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն ու դեղերը ամբողջ աշխարհում: Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը գերազանցել է 58 միլիոնը: Համաճարակի սկսվելուց ի վեր COVID-19-ից մահացել է ավելի քան 1,37 միլիոն մարդ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում