20 տարվա ընդմիջումից հետո Արթուր Ալեքսանյանը Հայաստանին օլիմպիական ոսկի բերեց

20 տարվա ընդմիջումից հետո Արթուր Ալեքսանյանը Հայաստանին օլիմպիական ոսկի բերեց

Հունա-հռոմեական ոճում 98 կգ քաշային ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճեց Ռիո դե Ժանեյրոյի Ամառային օլիմպիական խաղերում: 

Նա եզրափակիչում 3:0 հաշվով հաղթեց Կուբան ներկայացնող Յասմանի Լուգո Գաբրերային: Բրոնզե մեդալները բաժին հասան իրանցի Գասեմ Ռեզայիին և թուրք Ջենք Իլդեմին: 

Պարգևատրման արարողությանը Արթուրը դուրս եկավ Արցախի հերոս, Ապրիլյան պատերազմում նահատակված Ռոբերտ Աբաջյանին պատկերող շապիկով: 

Հայաստանի անկախացումից ի վեր սա երկրորդ օլիմպիական ոսկին է: Առաջինը 20 տարի առաջ Ատլանտայում նվաճել է նույն՝ հունա-հռոմեական ոճի ըմբշամարտում հանդես եկող 52 կգ քաշային Արմեն Նազարյանը: 

Ռիոյի խաղերում առաջին՝ արծաթե մեդալը մեկ օր առաջ վաստակեց 105 քաշային ծանրամարտիկ, 19-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, իսկ այսօր ավելի վաղ՝ 66 կգ  քաշային կարգում հանդես եկող հունա-հռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը եզրափակիչում վիճելի մրցավարության պայմաններում զիջեց սերբ մարզիկին և վաստակեց արծաթե մեդալ: 

Օլիմպիական 16 օրերից հետո ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը  1 ոսկե, երկու արծաթե մեդալներով զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում