Բյուրականում ավարտվել է ՀՅԴ երիտասարդական միության բանակումը

Բյուրականում ավարտվել է ՀՅԴ երիտասարդական միության բանակումը

Բյուրականի ճամբարում ավարտվել է ՀՅԴ Երիտասարդական միության հնգօրյա բանակումը: Երիտասարդ դաշնակցականներն այս ընթացքում հասցրել են մարզվել ու կոփվել ֆիզիկապես, զարգացնել մտավոր կարողությունները, դասախոսություններ լսել հայտնի քաղաքական ու պետական գործիչներից, ուսումնասիրել հայոց պատմության կարևորագույն հիմնախնդիրները:

Բանակումին մասնակցել է ավելի քան 250 երիտասարդ՝ Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից ու Ջավախքից: Դաշնակցության երիտասարդական և ուսանողական կառույցները վերսկսեցին բանակումներ անցկացնել դեռ անկախության ու արցախյան ազատագրական պատերազմի առաջին տարիներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում