Զինվորական մեքենայի վթարից տուժածների վիճակը կայուն է

Զինվորական մեքենայի վթարից տուժածների վիճակը կայուն է

Օգոստոսի 15-ին Պաշտպանության նախարարության մեքենայի վթարից տուժած զինծառայողներից 2-ը՝ Արթուր Միրզոյանն ու Տիգրան Սմոլնիկովը շարունակում են բուժվել մայրաքաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Երկուսի վիճակն էլ բժիշկները կայուն են գնահատում:

Հիշեցնենք՝ Երևանի Հյուսիսային ավտոկայանի մերձակայքում երեկ վթարի էր ենթարկվել ՊՆ հաշվեկշռում գտնվող և զինծառայողներ տեղափոխող «Սադկո» մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով տուժել է 17 զինծառայող. չորսը հոսպիտալացվել էին Մուրացանի զինվորական հոսպիտալում, երկուսը՝ տեղափոխվել Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում