Զինվորական մարդատարի վթարի հետևանքով 17 հոգի հոսպիտալացվել է

Զինվորական մարդատարի վթարի հետևանքով 17 հոգի հոսպիտալացվել է

Պաշտպանության նախարարության «ԳԱԶ-3308» (Սադկո) մեքենայի վթարի հետևանքով հանրապետության տարբեր բուժհաստատություններ է տեղափոխվել 17 զինծառայող, լրագրողներին տեղեկացրել է Կենտրոնական զինվորական հոսպիտալի վիրաբուժական ծառայության պետ Գևորգ Ոսկանյանը: Նա նշել է, որ բոլոր հոսպիտալացվածները հետազոտություն են անցնում: Նախնական տվյալներով՝ զինծառայողները հիմնականում կոտրվածքներ և քերծվածքներ են ստացել:

Վթարը տեղի է ունեցել այսօր առավոտյան, ժամը 10:15-ին, Երևանի Հյուսիսային ավտոկայանի մոտակայքում:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում