Հարություն Մերդինյանն ավարտեց ելույթները Ռիոյում. 9-րդ օրվա ամփոփում

Հարություն Մերդինյանն ավարտեց ելույթները Ռիոյում. 9-րդ օրվա ամփոփում

31-րդ ամառային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը եզրափակիչ մրցման արդյունքում զբաղեցրեց յոթերորդ հորիզոնականը: Նժույգաթափեր վարժությունում նա վաստակեց 14,933 միավոր: Վարժության վերջին հատվածում Հարությունը սխալ թույլ տվեց՝ ինչն էապես ազդեց նրա գնահատականի վրա: Բացի դրանից, Մերդինյանը եզրափակիչում կատարում էր ավելի պարզ վարժություն: Հիշեցնենք, որ որակավորման փուլում նա հավաքել էր 15.583 միավոր:

Այս վարժաձևում օլիմպիական ոսկին նվաճեց բրիտանացի Մաքս Ուիդլոքը՝ 15,996 միավորով:

Բացի Մերդինյանից, օգոստոսի 14-ին մրցահարթակ դուր եկան նաև 75 կգ քաշային հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, 1/8 եզրափակիչում հանդես եկող բռնցքամարտիկներ Արամ Ավագյանն ու Հովհաննես Բաչկովը: Նրանք զիջեցին մրցակիցներին ու դուրս մնացին հետագա պայքարից:  

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում