ՆՆարե Ոսկանյան

Ավելի բարենպաստ էլեկտրաէներգետիկ ռեժիմներ կլինեն․ ՀՀ նախագահը օրենք է ստորագրել

Ավելի բարենպաստ էլեկտրաէներգետիկ ռեժիմներ կլինեն․ ՀՀ նախագահը օրենք է ստորագրել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 20-ին ստորագրել է ««Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց III (ծրագրի 2-րդ փուլ). Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ» վարկային համաձայնագրի մասհանումների ժամկետի երկարաձգում և հետվճարման փոփոխված ժամանակացույց» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին՝ ԱԺ արտահերթ նիստում, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն ասաց, որ մեր էներգահամակարգի զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց այս ծրագրի իրականացման, քանի որ ծրագրի իրականացմամբ  հնարավորություն կունենանք ավելացնել արտահանումների ծավալները և ունենալ ավելի բարենպաստ էլեկտրաէներգետիկակական ռեժիմներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում