Սերժ Սարգսյանը Ռիոյում հանդիպել է հայաստանցի օլիմպիականների հետ

Սերժ Սարգսյանը Ռիոյում հանդիպել է հայաստանցի օլիմպիականների հետ

Աշխատանքային այցով Բրազիլիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ այսօր Ռիո դե Ժանեյրո քաղաքի օլիմպիական ավանում հանդիպում է ունեցել օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկների հետ:

Նախագահը վստահություն է հայտնել, որ հայ մարզիկները ունենալու են հաջողություններ և հիշեցրել, որ այդ հաջողությունները նաև մեր ժողովրդին ավելի ճանաչելի են դարձնում: Սերժ Սարգսյանը շեշտել է, որ հայ մարզիկները մրցելու են այլ՝ ավելի մեծաթիվ ազգերի ընտրյալների հետ, ովքեր իրենց սեփական երկրներում հազարավոր մրցակիցներ ունեն, և այդ հանգամանքից ելնելով է, որ հայ մարզիկի ձեռքբերումը ավելի է արժևորվելու:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում