ՄՄարիամ Մխիթարյան

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել պատվիրակություն ուղարկել մշակութային օջախների պաշտպանության համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել պատվիրակություն ուղարկել մշակութային օջախների պաշտպանության համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օժանդակել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմական ժառանգության օբյեկտները պահպանելու հարցում: Այս մասին հայտարարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլան կազմակերպությունում երկու պետությունների  ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ՝ հայտնում է RT-ը:

Ազուլան տեխնիկական աջակցություն է առաջարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ից, որի ներկայացուցիչները դեռ չեն կարողացել այցելել այդ տարածքներ:

Կազմակերպությունը հայտարարել է, որ պատրաստ է աշխատել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, որպեսզի պայմաններ ստեղծի այդպիսի առաքելության համար:

Ավելի վաղ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցում կարևորել էին Ղարաբաղում հումանիտար հրատապ խնդիրների լուծումը, ներառյալ քրիստոնեական եկեղեցիների և վանքերի պահպանումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում