ՆՆարե Թադևոսյան

Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը

Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը

Ստեփանակերտում վերականգնվում են ճանապարհային երթևեկությունը, էլեկտրականությունն ու ջրամատակարարումը, բացվում են խանութներ և սպասարկման հաստատություններ: Հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողությունը շարունակում են իրականացնել ռուս խաղաղապահները՝ հաղորդում է tvzvezda.ru-ն։

Խաղաղապահների պատասխանատվության հյուսիսային և հարավային գոտիների 23 դիտակետերում սահմանված է շուրջօրյա վերահսկողություն: Արցախում կա 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա:

Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի աջակցությամբ Ստեփանակերտում վերականգնվում է խաղաղ կյանքը: Ամբողջ հզորությամբ վերսկսել է հացաբուլկեղենի արտադրությունը: Ստեփանակերտում ալյուրի և այլ սննդամթերքների մատակարարման ընդհատումներ չեն լինում: Կազմակերպվել է հացի առաքում մոտակա բնակավայրեր:

 

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ նոյեմբերի 14-ից Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 2600 փախստական։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում