ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով ԼՂ իրավիճակը

Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով ԼՂ իրավիճակը

Նոյեմբերի 19-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի իր գործընկեր Ժան-Իվ Լե Դրիանի հետ՝ տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ կայքը:

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը, որն առաջացել է հրադադարի ռեժիմի պահպանման և հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված Ռուսաստանի ձեռնարկված միջնորդական ջանքերի արդյունքում: Ընդգծվել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի այս տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման ապահովման կարևորությունը: Այդ նպատակով առանձնահատուկ նշանակություն ունի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՄԱԶԾ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության հաստատումը: Սերգեյ Լավրովը ներկայացրել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի մասնակցության պարամետրերը, ինչպես նաև Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործառույթները:

Նախարարները համաձայնել են, որ ներկայումս հիմնական գերակայությունները ներքին տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, մարդասիրական օգնության տրամադրման և քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման խնդիրներն են:

Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ և լայնամասշտաբ կարգավորման հետագա քայլերի շուրջ` ելնելով ադրբեջանցի և հայ ժողովուրդների հավասար շահերից, հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համաձայնեցված սկզբունքների վրա:

Լավրովը և Լը Դրիանը պայմանավորվել են սերտ կապի մեջ լինել Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև արտաքին քաղաքական փոխգործակցության հարցերի շուրջ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում