Աշխարհահռչակ հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն Թուրքիայի տնտեսության հիմնախնդիրների վերաբերյալ ելույթում նշել է երկրի տնտեսական ճգնաժամի առկայության մասին: Ըստ տնտեսագետի՝ 1989թ․ մինչև այսօր Թուրքիայում կա արտադրողականության զրոյական աճ։ Չնայած 2007-ից մինչև այսօր տնտեսության մեջ գրանցված աճին՝ ընդհանուր գործոնի արտադրողականությունը բացասական է եղել։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքիան երբևիցե արտահանում չի իրականացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում և վերջին 15 տարիներին նույնպես չի զարգացրել այդ ոլորտը, և այսօր Չինաստանը, Մալայզիան ու Բրազիլիան ավելի լավ զարգացած են։
Տնտեսագետի դիտարկմամբ՝ 2008 թ․ սկսած Թուրքիայում նվազել և նույնիսկ անհետացել են օտարերկրյա ներդրումները, որոնք իրենց հետևանքն են ունեցել տնտեսության որակի վրա։
Անդրադառնալով Թուրքիայի մարդկային ռեսուրսների թեմային' ասել է, որ նկատելի է հատկապես երիտասարդ բնակչության շրջանում կրթական ցածր ցենզ։
«Թուրքիան այս հարցում հետ է Սաուդյան Արաբիայից, Կոլումբիայից և Արգենտինայից։ Նույնիսկ երիտասարդների 50 տոկոսը չունի ավագ դպրոցի կրթություն։ Դեռ ավելին՝ մաթեմատիկայի և գիտության բնագավառում Թուրքիան միջինից ավելի ցածր մակարդակի վրա է։
Թուրքիան այժմ ավելի վատ վիճակում է, քան 2000-ականներին էր։ Սկսել է աճել կոռուպցիան։
Տնտեսության ճգնաժամի հաղթահարման համար տնտեսագետն առաջարկել է ուժեղացնել ժողովրդավարության հիմքերը։ Աճեմօղլուի համոզմամբ՝ Թուրքիայում ժողովրդավարությունը զարգացել է 1990-2000-ական թթ․, սակայն լուրջ անկում է գրանցել 2010 թ․։










