Անդրանիկ Կարապետյան. Ամեն ինչ կանեմ, որ մեդալս վերադարձնեմ

Անդրանիկ Կարապետյան. Ամեն ինչ կանեմ, որ մեդալս վերադարձնեմ

Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում վնասվածքի պատճառով ելույթը կիսատ թողած 77 կգ քաշային ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանի ինքնազգացողությունը լավ է: Ռիոյում «Առաջին ալիքի» թղթակից Կարեն Գիլոյանի հետ զրույցում Անդրանիկը տեղեկացրել է, որ վնասվածքը լուրջ չէ, կոտրվածք չկա, միայն՝ արմունկի հոդախախտ է ստացել:

«Հուսով եմ, որ շուտ կվերականգնվի: Միայն ափսոսում եմ, որ մեդալը կորցրի: Ամեն ինչ կանեմ, որ մյուս մրցումներին մեդալը հետ վերադարձնեմ ու Օլիմպիական խաղերին ավելի լավ նախապատրաստվեմ, բարձունքում լինելու համար», - ասել է 20-ամյա մարզիկը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում