Սպիտակ տանը ցուցադրության դրվեց հայ որբերի գործած գորգը

Սպիտակ տանը ցուցադրության դրվեց հայ որբերի գործած գորգը

Սպիտակ տան այցելուների կենտրոնում վերջերս ցուցադրության դրված  գորգը պատրաստել են Հայոց ցեղասպանությունից փրկված հայ երեխաները, որոնք ապաստան էին գտել ամերիկյան որբանոցներում: Ի նշան երախտագիտության՝ Լիբանանի Ղազիր քաղաքի որբատան հայ երեխաներն այն 1925-ի դեկտեմբերի 4-ին փոխանցել էին Ամերիկայի Միացյալ Նահանգների 30-րդ նախագահ Քելվին Քուլիջին:

Այն Սպիտակ տան այցելուների սրահում է մեկ շաբաթով: Նախորդ տարի ցուցադրությունը մերժվել էր: Կոնգրեսական Ուիլյամ Մաքգովերնի խոսքով՝ գորգի ցուցադրությունը պետք չէ համարել Հայոց ցեղասպանության ճանաչումը փոխարինող քայլ: Ցուցադրության բացման ասուլիսին ներկա էին տասնյակի չափ օրենսդիրներ, հայ լոբբիստներ, որոնք մի տարի աշխատել էին, որպեսզի մեկշաբաթյա ցուցադրությունը իրականություն դառնա:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում