Դատախազը Պերմյակովի համար ցմահ ազատազրկում պահանջեց

Դատախազը Պերմյակովի համար ցմահ ազատազրկում պահանջեց

Գյումրիում 2015-ի հունվարին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների դաժան սպանության գործով դատաքննությանը պետական մեղադրող Գևորգ Գևորգյանը պահանջեց ցմահ ազատազրկում:

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի նախկին զինծառայող Վալերի Պերմյակովը մեղադրվում է առանձին դաժանությամբ երկու կամ ավելի անձանց սպանության, զինված ավազակային հարձակման և  պետական սահմանի ապօրինի հատման փորձ կատարելու մեջ: 

Դատապաշտպան Էդուարդ Աղաջանյանը միջնորդություն ներկայացրեց` դատական նիստը մեկ շաբաթով հետաձգելու համար`  պաշտպանական ճառին պատրաստվելու նպատակով: Դատարանը բավարարեց միջնորդությունը:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում