ՎՎարդուհի Բալյան

Այսօր հաղթեց Հայաստանը, և գլխավոր դերերում մեր ֆուտբոլիստներն էին. Կապառոս

Այսօր հաղթեց Հայաստանը, և գլխավոր դերերում մեր ֆուտբոլիստներն էին. Կապառոս

Նոյեմբերի 18-ին՝ Նիկոսիայի GPS մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի՝ C լիգայի 2-րդ խմբի վերջին մրցափուլի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղից հետո, կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

«Շատ ուրախ եմ և շատ գոհ եմ մեր թիմի խաղից։ Սա երկարատև աշխատանքի արդյունք էր, որում իրենց ներդրումն են ունեցել ֆեդերացիայի ղեկավարությունը, ֆուտբոլիստները: Այս հաղթանակի բոլոր մասնակիցները սիրում են իրենց երկիրը։ Գիտեք, թե ինչ բարդ իրավիճակների միջով ենք անցել, և ֆուտբոլիստները հոգեբանորեն պատրաստ էին այս խաղին։ Շատ ուրախ եմ ֆուտբոլիստների, հայկական ֆուտբոլի համար, որովհետև քայլ առ քայլ հայկական ֆուտբոլը զարգանում է»,- ասել է մարզիչը։

Հարցին, թե արդյոք Հայաստանի ազգային հավաքականը արդեն ձե՞ռք է բերել ուրույն խաղաոճ, թե՞ այն փոխվում է՝ կախված մրցակցից՝, Կապառոսը պատասխանել է.

«Մենք ունենք մեր խաղաոճը, որը պետք է գնալով է´լ ավելի զարգացնենք։ Մենք անընդհատ նոր ֆուտբոլիստների ենք հրավիրում, որը հավաքականի ներսում առողջ մրցակցություն է ստեղծում։ Եվ քանի որ հայկական ֆուտբոլը զարգացում է ապրում, մեր տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստների թիվը գնալով ավելանալու է:

Երեկ, երբ իմացանք մեր կորուստների մասին, այդ փաստը բնականաբար ազդեց թիմի վրա, բայց մենք գիտակցում էինք, որ ներկայացնում ենք մի ամբողջ երկիր։ Այսօր հաղթեց Հայաստանը, և գլխավոր դերերում մեր ֆուտբոլիստներն էին։ Տղաները շատ մեծ աշխատանք կատարեցին և պատմություն կերտեցին։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային ընտրանին Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում 1:0 հաշվով հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն, C լիգայի 2-րդ խմբում զբաղեցրեց առաջին հորիզոնականն ու նվաճեց հաջորդ խաղարկությունում B լիգայում հանդես գալու իրավունք:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում