Սարի թաղում լրագրողների դեմ բռնության գործով մեղադրյալները կալանավորվել են

Սարի թաղում լրագրողների դեմ բռնության գործով մեղադրյալները կալանավորվել են

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Մ.-ի և Սեյրան Կ.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը: 

Գործը քննվում է քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով՝ պաշտոնեական դիրքը չարաշահելը, բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը և լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում