ԿԿարմեն Ղուկասյան

Կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց. Մանե Գևորգյան

Կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց. Մանե Գևորգյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում.

«Հաջակցություն Կառավարության և վարչապետի Երևանում հանրահավաք անցկացնել ցանկացող անձանց կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած հանրահավաք կազմակերպելուց:

 

Շնորհակալություն ենք հայտնում առաջնագծից Հայաստան վերադարձած կամավորներին, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում վարչապետին ու Կառավարությանը, սակայն պայմանավորված ռազմական դրությամբ և կորոնավիրուսի համավարակով՝ մենք չենք խրախուսում նման հավաքների անցկացումը և հորդորում ենք չդիմել նման քայլի:

 

Վստահեցնում ենք, որ ինչպես վարչապետն է նշել, ներկայացնելով առաջիկա ամիսների «ճանապարհային քարտեզ»-ը, մենք պետք է մեր ջանքերն ուղղենք բացառապես երկրի կայունության, ստեղծված իրավիճակի հաղթահարման ու այդ ուղղությամբ նախատեսվող ծրագրերի իրականացմանը»:
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում