ԿԿարմեն Ղուկասյան

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հիշեցնում է ռազմական գործողությունները դադարեցնելու Վաշինգտոնի կոչը:

«Մարտերի ավարտը միայն բանակցային կարգավորման առաջին քայլն է: Կողմերին հորդորում ենք հնարավորինս արագ գործակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- նշված է հայտարարությունում:

Միացյալ Նահանգները տրամադրում է 5 մլն դոլար մարդասիրական օգնություն Կարմիր խաչի, միջազգային այլ կազմակերպությունների հետ պատերազմից տուժածներին օգնելու համար:

Վաշինգտոնի մարդասիրական փորձագետները շարունակում են գնահատել ճգնաժամի հետևանքները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում