Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշված չէ, Մոսկվան պահպանում է ստատուս քվոն: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Պայմանավորվել ենք, որ պահպանում ենք ստատուս քվոն, իսկ թե ինչ կլինի առաջիկայում, պետք է որոշել: Կարծում եմ, եթե վերականգնվեն հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում՝ երկու երկրների ժողովուրդների միջև՝ անգամ կենցաղային մակարդակում, կստեղծվեն պայմաններ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելու համար»,- ասել է Պուտինը:
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի ապագայում. ՌԴ նախագահ

Բաժիններ
Դիտումներ781









