Սեյրան Օհանյանն ընդունել է Ապրիլյան պատերազմի կամավորականներին

Սեյրան Օհանյանն ընդունել է Ապրիլյան պատերազմի կամավորականներին

Ապրիլյան պատերազմին մասնակցած կամավորականները հյուրընկալվել են պաշտպանության նախարարությունում:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Օհանյանը շեշտել է, որ հայ ժողովուրդը վտանգի պահին միշտ միասնական է: «Երբ բանակը համալրվում է նաև մարտական ընկերներով, կամավորականներով, այն ավելի ամուր, ավելի հզոր է դառնում և ավելի մեծ հենք է ստեղծում ապագա անվտանգային համակարգը ձևավորելու համար»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Կամավորականներն իրենց հերթին նշել են, որ ապրիլյան գործողությունների և իրավիճակի կայունացման օրերին ունեցել են նույն զգացողություններն ու ապրումները, ինչ Արցախյան հերոսամարտի օրերին, սակայն դիրքերում փաստել են, որ իրենցից ավելի հզոր և մարտական առավել բարձր ոգի ունեցողներ էլ կան. նրանք այսօր դիրքերում կանգնած պաշտպանության բանակի զինվորներն են:

Հանդիպման ավարտին նախարար Օհանյանը մի քանի տասնյակ կամավորականների հանձնել է գերատեսչական մեդալներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում