Սարի թաղում տուժած լրագրողների գործով ձերբակալվել է 2 անձ

Սարի թաղում տուժած լրագրողների գործով ձերբակալվել է 2 անձ

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու կասկածանքով մեղադրվել է երկու հոգի: Հատուկ քննչական ծառայությունից տեղեկացնում են, որ նախաքննության՝ այսօրվա դրությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, ենթադրյալ հանցագործության հետևանքով տուժել է 20 լրագրող, որոնցից 17-ը քրեական գործով արդեն ճանաչվել են տուժող և հարցաքննվել են:

Նրանց առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

ՀՔԾ-ից հորդորում են Սարի Թաղի իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ ունեցող անձանց՝ նախաքննության մարմնին ներկայացնել իրենց տրամադրության տակ եղած ցանկացած նյութ կամ տեղեկություն, որը կարող է նպաստել համակողմանի և արագ քննության իրականացմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում