Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը հաղթեց առաջին մենամարտում

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը հաղթեց առաջին մենամարտում
Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքից 

Ռիոյի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները: Այսօր 1/16 եզրափակիչում ռինգ դուրս եկած 56 քաշային Արամ Ավագյանը նկատելի առավելությամբ հաղթեց Ճապոնիան ներկայացնող Արաշի Մորիսակային: 

Առաջին ռաունդից հետո 3 կողային մրցավարներից երկուսը հաղթանակը տվեցին ճապոնացուն, սակայն հաջորդ երկու ռաունդներում Արամն ավելի վստահ մարտ անցկացրեց և ընդհանուր արդյունքով հաղթեց մրցակցին:  

Հաջորդ փուլում Ավագյանի մրցակիցը կլինի իռլանդացի Ջոն Մայքլ Քոնլենը: 24-ամյա իռլանդացին Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, 2015-ի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: Մենամարտը կկայանա օգոստոսի 14-ին, Երևանի ժամանակով ժամը 18.30:

Հիշեցնենք, որ հաջորդ փուլ է անցել նաև 69 քաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Ավագյանը, որը վաղը՝ օգոստոսի 11-ին, ժամը 20.15 կմենամարտի գործող օլիմպիական չեմպիոն, կուբացի Ռոնիել Իգլեսիասի հետ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում