ՆՆարե Թադևոսյան

Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու Ինյարիտուի միջնորդությունը

Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու Ինյարիտուի միջնորդությունը

Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյառիտուի առաջարկ-միջնորդությունը։ Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

Իսպանացի պատգամավորը շեշտել է փախստական ​​ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելու հրատապությունը և միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունն այդ հարցում: 

«Աշխարհի չի կարող շարունակել այլ կողմ նայել»,- նշել է պատգամավորը: 

Ինյարիտուն ավելի վաղ հայտնել էր, որ Արցախում տեսել է քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածություններն ու քաղաքի հրետակոծությունը, և հայտնել էր իր աջակցությունն ու համերաշխությունն Արցախին: 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում