Օհանյան. Սեփական ռազմական տեխնիկա ստեղծելը Հայաստանի կարևոր խնդիրներից է

Օհանյան. Սեփական ռազմական տեխնիկա ստեղծելը Հայաստանի կարևոր խնդիրներից է

Սեփական ռազմական տեխնիկա ստեղծելու ուղղությամբ Հայաստանը համապատասխան քայլեր է կատարում, լրագրողների հետ զրույցումհայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարի խոսքով, սեփական զինտեխնիկայի արտադրության զարգացման գործընթացներին զուգահեռ, Հայաստանը շարունակում է նաև ռազմատեխնիկական համագործակցությունն այլ երկրների հետ: Մասնավորապես, ըստ Սեյրան Օհանյանի,  ռազմատեխնիկական համագործակկցության շրջանակներում շարունակվել է արտերկրից, հատկապես Ռուսաստանի Դաշնությունից ձեռք բերվել համապատասխան սպառազինություն և ռազմական տեխնիկա` նախկին համաձայնությունների շրջանակում: Նախարարը նշել է նաև, որ շարունակվում է համագործակցությունը նաև Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների հետ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում