ԼԼիլիթ Գասպարյան

Նոյեմբերի 17-ին մեկնարկող ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 2 հարց

Նոյեմբերի 17-ին մեկնարկող ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 2 հարց

Նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը:

Խորհրդի անդամները քննարկել և հաստատել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և նոյեմբերի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաև նոյեմբերի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Նոյեմբերի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 2 հարց:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագծի քննարկումը հետաձգվել է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում