ՄՄարիամ Մխիթարյան

Մակրոնը քննադատել է ՄԱԿ-ի ԱԽ-ը

Մակրոնը քննադատել է ՄԱԿ-ի ԱԽ-ը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, քանի որ մարմինը, Ֆրանսիայի ղեկավարի կարծիքով, այլևս օգտակար լուծումներ չի կայացնում՝ հաղորդում է le Grand Continent-ը:

«Բազմակողմ համագործակցության շրջանակն այսօր թուլացել է, քանի որ այն արգելափակվում է: Պետք է խոստովանեմ, որ Անվտանգության խորհուրդը այսօր օգտակար լուծումներ չի առաջարկում»,- խոստովանել է Մակրոնը:

Նա հիշեցրել է, որ իր խնդիրներից մեկը Եվրոպայի քաղաքական ուժի ամրապնդումն է: Նրա կարծիքով՝ Եվրոպային ավելի մեծ անկախություն է պետք, այդ թվում՝ պաշտպանության հարցում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունը մտադիր է պահանջել, որ Աֆրիկան դառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ: Աֆրիկացիների կարծիքով՝ ավելի քան մեկ միլիարդ բնակչություն ունեցող մայրցամաքը պետք է մշտական ​​ներկայացուցչություն ունենա ՄԱԿ-ի այդ կարևոր օղակում:

Անվտանգության խորհուրդը ՄԱԿ-ի մշտական ​​գործող կառույց է, որը պատասխանատու է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար: Այն ունի հինգ մշտական ​​անդամ պետություն (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), ինչպես նաև տասը ժամանակավոր անդամ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում