ԱԱրման Գալոյան

Միքայել Փաշայանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից

Միքայել Փաշայանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Միքայել Փաշայանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 

Միքայել Փաշայանին 2020 թվականի նոյեմբերի 16-ից ազատել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ։

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Միքայել Փաշայանին՝ համատեղ աշխատանքի և անցած տարիների ընթացքում Պետական եկամուտների կոմիտեում իրականացված բարեփոխումների համար:

«Էդվարդ Հովհաննիսյանը բարձր է գնահատել համակարգում, մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում նրա ներդրած ավանդը և ձեռքբերումները: Միքայել Փաշայանն իր աշխատանքային գործունեության ընթացքում էականորեն բարձրացրել է կառույցի արդյունավետությունը:

 

Նրա ջանքերով իրականացված բարեփոխումների արդյունքում՝ Պետական եկամուտների կոմիտեում ներդրվել են թվային նոր գործիքներ և ժամանակակից լուծումներ, ակտիվացել է կոմիտեի միջազգային գործակցությունը տարբեր երկրների գործընկերների և միջազգային կառույցների հետ:

 

ՊԵԿ նախագահը Միքայել Փաշայանին մաղթել է շուտափույթ ապաքինում և հաջողություններ հետագա նախաձեռնություններում:

 

Ի նշան երախտագիտության՝ կոմիտեի ղեկավար Էդվարդ Հովհաննիսյանը Միքայել Փաշայանին պարգևատրել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով»,- տեղեկացնում է ՊԵԿ-ը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՊԵԿ խոսնակ Լուսինե Մկրտչյանը տեղեկացրել էր, որ Փաշայանը հրաժարականի դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով՝ անհետաձգելի բժշկական օգնությունն արտերկրում շարունակելու նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում