Նիկո Ռոսբերգն ու Լյուիս Հեմիլթոնը հավակնում են Ֆորմուլա 1-ի չեմպիոնությանը

Նիկո Ռոսբերգն ու Լյուիս Հեմիլթոնը հավակնում են Ֆորմուլա 1-ի չեմպիոնությանը

Առաջիկա հանգստյան օրերին ավարտվելու է Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնությունը: Եզրափակչին չեմպիոնությանը ընդամենը 2 պիլոտ են հավակնում՝ Մերսեդեսի ներկայացուցիչներ Նիկո Ռոսբերգն ու Լյուիս Հեմիլթոնը: Սակայն պելետոնում կան թիմեր, որոնք ավելի լուրջ խնդիր ունեն, քան սեփական պիլոտների չեմպիոնության մասին մտածելը:

Եթե «Մորուսիան» վերջնականապես սնանկացել է, ապա «Կեյտրեմը» երկրպագուների դրամահավաքի շնորհիվ մասնակցելու է վերջին մրցարշավին: Երեկ հայտնի է դարձել, որ թիմի մեքենաներից մեկի ղեկին նստելու է Կամուի Կոբայաշին: 2-րդ տեղի համար պայքարում են մի քանի թեկնածուներ: Սկսել է շրջանառվել նաև մրցարշավորդ Մաքս Չիլտոնի անունը: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում