Արգենտինա-Պորտուգալիա դիմակայությունն ավարտվեց Պորտուգալիայի հաղթանակով

Արգենտինա-Պորտուգալիա դիմակայությունն ավարտվեց Պորտուգալիայի հաղթանակով

Արգենտինայի և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը վերածվեց Մեսսի-Ռոնալդու դիմակայության: Թվում էր, թե խաղն ավարտվելու է գոլազուրկ ոչ-ոքիով, սակայն ավելացված ժամանակի առաջին րոպեին Ռաֆայել Գերերոն հաղթանակ  պարգևեց պորտուգալացիներին:

Կենտրոնական խաղերի շարքին է պատկանում նաև աշխարհի վերջին 2 չեմպիոնների՝ Իսպանիայի և Գերմանիայի դիմակայությունը: Այստեղ ևս գրանցվել է նվազագույն հաշիվ և նույնպես խաղի վերջին վայրկյաններին: 89-րդ րոպեին Թոնին վերջ է դրել Իսպանիայի հավաքականի ռեկորդային շարքին՝ հաղթանակ պարգևելով գերմանացիներին:

Եվրոպայի գործող չեմպիոնն արդեն 34 խաղ էր, ինչ չէր պարտվել սեփական հարկի տակ: Եվրո 2016-ի կազմակեչպիչ Ֆրանսիան Մարսելում նույնպես նվազագույն հաշվով հաղթել է շվեդներին:

Խաղի 84-րդ րոպեին Ռաֆայել Վերանի հեղինակած գնդակը միակն է եղել: 2 րոպե անց Դիդյե Դեշամի թիմը կարող էր կրկնապատկել իր առավելությունը, սակայն Քարիմ Բենզեման  վրիպել է 11 մետրանոցի նշանակետից:

Անգլիայի հավաքականը բրիտանական տիտանների դիմակայությունում հյուրընկալվել էր շոտլանդացիներին: Ռոյ Հոջսոնի սաներ Ալեքս Օքսլեն Չեմբեռլենի գոլի և Ուեյն Ռունիի դուբլի շնորհիվ հաղթել են 3-1 հաշվով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում