Արցախի նախագահը Քաշաթաղում մասնակցել է նոր բնակելի թաղամասի բնակարանամուտին

Արցախի նախագահը Քաշաթաղում մասնակցել է նոր բնակելի թաղամասի բնակարանամուտին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 6-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ հացահատիկային մշակաբույսերի բերքի ընդհանուր ծավալով Քաշաթաղի շրջանը առաջատարն է ողջ Արցախում: 

Բակո Սահակյանը մասնակցել է նաև Իշխանաձոր գյուղում կառուցված նոր բնակելի թաղամասի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև՝ ներկա գտնվել երիտասարդ զույգերի հարսանյաց հանդեսին:

Նախագահն ընդգծել է, որ Քաշաթաղի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացումը, այստեղ ժողովրդագրական իրավիճակի հետևողական բարելավումը Արցախի Հանրապետության զարգացման ու զորացման առանցքային բաղադրամասերից է և շարունակելու է մշտապես լինել իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում