ՀՀ քաղաքացիներն Իրան մուտք կգործեն առանց վիզայի

ՀՀ քաղաքացիներն Իրան մուտք կգործեն առանց վիզայի

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ զրուցակիցները մասնավորապես անդրադարձ են կատարել Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև վերջերս ստորագրված՝ առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին համաձայնագրին: Դեսպան Սաջադին նշել է՝ արդեն այսօրվանից Իրանի բոլոր սահմանային անցակետերին տեղեկացվել է, որ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել Իրան՝ առանց մուտքի արտոնագրի:

Հովիկ Աբրահամյանը և Սեյեդ Քազեմ Սաջադին վստահություն են հայտնել, որ երկու հարևան պետությունների միջև առանց վիզայի ռեժիմը կխթանի զբոսաշրջության զարգացմանն ու կստեղծի առավել նպաստավոր պայմաներ ՀՀ և ԻԻՀ քաղաքացիների փոխադարձ այցելությունների համար: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում