Հուլիսյան դեպքերի հետևանքով 12 հոգի շարունակում է ստացիոնար բուժում ստանալ

Հուլիսյան դեպքերի հետևանքով 12 հոգի շարունակում է ստացիոնար բուժում ստանալ

Ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով մայրաքաղաքի բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ 12 տուժած:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը հայտնել է, որ այսօր հիվանդանոցից դուրս է գրվել երկու տուժած, որից մեկը աչքը կորցրած 17-ամյա Սայադ Հարությունյանն է: Երիտասարդի բուժման և աչքի պրոթեզավորման ծախսերն ամբողջությամբ հոգալու է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը:

Բուժում ստացող 2 ոստիկաններից մեկի վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ ամսի 17-ին վիրավորում ստացած ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի վիճակը՝ ծայրահեղ ծանր: Առողջապահության նախարարի հրամանով բոլոր տուժածները բուժում են ստանում պետպատվերի շրջանակում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում