Վթարի հետևանքով զինծառայող է մահացել

Վթարի հետևանքով զինծառայող է մահացել

Զինվորներ տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել, ինչի հետևաքնով զինծառայող է մահացել: Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ ժամը 11։15-ի սահմաններում: N զորամասի «ԳԱԶ 33-081» մակնիշի ավտոմեքենան ճանապարհի ոլորանների հատվածում դուրս է եկել երթևեկելի հատվածից և վթարի ենթարկվել, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է մեքենայի թափքում գտնվող, պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Աշոտի Սաֆարյանը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած դեպքի դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում