Օլիմպիական մրցահարթակ են դուրս եկել առաջին հայ մարզիկները

Օլիմպիական մրցահարթակ են դուրս եկել առաջին հայ մարզիկները

Ռիո-2016-ի պաշտոնական բացման առաջին օրը մրցահարթակ են դուրս եկել հայ մարզիկները: Նախ՝ 60 կգ քաշային կարգում հանդես եկող ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը հաղթեց ավստրիացի Լյուդվիգ Պաիսչերին և անցավ 1/8-րդ եզրափակիչ: Այստեղ Դավթյանը յուկոյով պարտվեց ռուսաստանցի Բեսլան Մուդրանովին և դուրս մնաց հետագա պայքարից: Բռնցքամարտի մրցաշարում գյումրեցի 20-ամյա Արթուր Հովհաննիսյանը մեկնարկային մենամարտում զիջեց իսպանացի Սամուել Արմոնա Էրերային և նույնպես լքեց պայքարը: Այսօր մեկնարկային ելույթներ կունենան նաև մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում