Կարգապահական տույժի են ենթարկվել ոստիկանության մի շարք սպաներ

Կարգապահական տույժի են ենթարկվել ոստիկանության մի շարք սպաներ

Երևանի Խորենացի փողոցում hուլիսի 19-ին  և հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առիթով ՀՀ ոստիկանությունում իրականացվող ծառայողական քննության նախնական արդյունքների հիման վրա ՀՀ ոստիկանության պետը կարգապահական պատասխանատվության է ենթարկել ոստիկանության մի շարք ծառայողների:

Մասնավորապես, իրավիճակից բխող պատշաճ միջոցառումներ չձեռնարկելու, պահպանվող անվտանգության գոտի երթի մասնակիցների մուտքը ժամանակին չսահմանափակելու, քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու և լրագրողական տեխնիկան վնասելու դեպքերը չկանխելու համար խիստ նկատողություն են ստացել Երևանի քաղաքային վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը և մի շարք այլ սպաներ:

Նշված իրադարձությունների ժամանակ անհամաչափ ուժ կիրառելու համար ծառայողական լիազորությունները դադարեցրել են ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, գնդապետ Լեռնիկ Երանոսյանը և 4 այլ սպաներ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում