«Մանկական Նոր ալիք-2016»-ին Հայաստանը կներկայացնի Միշան

«Մանկական Նոր ալիք-2016»-ին Հայաստանը կներկայացնի Միշան

«Մանկական Նոր ալիք-2016» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Միքայել Գրիգորյանը՝ 8-ամյա Միշան: Նա ելույթ կունենա և իր ուժերը կփորձի մրցույթի եզրափակիչ փուլերում՝ օգոստոսի 11-13-ին Ղրիմի «Արտեկ» կենտրոնում: 

Միշան մրցույթին նախատեսում է ներկայացնել The Jackson 5-ի “I Want You Back” և իր «Փոքրիկ ղարաբաղցին» ստեղծագործությունները: 

«Ամենամեծ երազանքս, իհարկե, սահմաններում խաղաղություն ունենալն է, և ես ամեն ինչ կանեմ, որ լավ երգեմ ու բոլորին պատմեմ Արցախի մասին»,- նշել է փոքրիկ Միշան: 

Հանրային հեռուստաընկերությունը «Մանկական Նոր ալիք-2016»-ի պաշտոնական հեռարձակողն է: Կանոնների համաձայն, մրցույթի հեռուստատեսային տարբերակը հնարավոր կլինի ներկայացնել մրցույթից օրեր անց միայն:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում