ՄՄարիա Գաբրիելյան

ԱՀ ԱԽ գրասենյակի ղեկավարը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

ԱՀ ԱԽ գրասենյակի ղեկավարը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը գերատեսչության Ֆեյսբուքի պաշտոնական էջում գրել է․

Հարգելի´ գործընկերներ,

Դիմում եմ ներկայացրել ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարին՝ ինձ ազատելու ԱԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնից, որը զբաղեցնում եմ ս.թ. հուլիսի 20-ից:
 
Այսպիսի որոշումը պայմանավորված է իմ քաղաքական հայացքներով. այն է՝ մեզ վստահության քվեով օժտած ժողովրդին տված խոստումներին հավատարիմ մնալը, մասնագիտական գործունեության ընթացքում բացառապես ազգային գործունեություն ծավալելը, երկրի կայուն զարգացմանը ծառայելը:
 
Միտված լինելով ԱՀ ԱԽ և ԱԽ քարտուղարի բնականոն գործունեության ապահովմանը՝ ԱՀ ԱԽ գրասենյակը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ազգային անվտանգության բնագավառում մշակում էր ոլորտային բարեփոխումների ռազմավարական մոտեցումներ, որոնց մի մասը քննարկվել և հաստատվել է ԱԽ նիստերում: Իմ աշխատանքային գործունեության ընթացքում առաջնորդվել եմ իմ քաղաքական թիմի՝ «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի գաղափարախոսությամբ, պետական մտածողությամբ և միասնականության սկզբունքով:
 
Շնորհակալություն եմ հայտնում ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանին՝ վստահության, ԱԽ գրասենյակի աշխատակազմին՝ համատեղ աշխատանքի համար:

 

ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար
Գ. Նազլուխանյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում