ԱԱրևիկ Աբելյան

Կանադան ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատումը

Կանադան ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատումը

Կանադան ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի հաստատումը։ Մենք աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ՝ այդ համաձայնագրի պայմաններն ու հետևանքներն ուսումնասիրելու ուղղությամբ՝ հայտարարարել է Կանադայի արտգործնախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը։

«Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանն անշեղորեն կպահպանի իր ստանձնած պարտավորությունները, և ռազմական գործողությունները կդադարեցվեն ընդմիշտ և անհապաղ։ Ինչպես արդեն ասել ենք, Թուրքիան չպետք է խառնվի այս հակամարտությանը։

Ես մշտապես կապի մեջ եմ եղել ՀՀ արտգործնախարարի հետ, որպեսզի պարզեմ, թե այս ամենադժվար ժամանակահատվածում Կանադան ինչպես կարող է շարունակել աջակցել հայ ժողովրդին, որի հետ կապված ենք մարդկային ամուր կապերով»,- նշել է Կանադայի արտգործնախարարը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում