ԱԱրման Գալոյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների՝ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի և պատգամավոր Անի Սամսոնյանի հետ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել, մասնավորապես, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության, ինչպես նաև երկրում ստեղծված իրադրության վերաբերյալ:

Պատգամավորները ներկայացրել են իրենց գնահատականները, տեսակետներն ու առաջարկները:

Զրուցակիցներն ընդգծել են համազգային միասնության և համերաշխության, ինչպես նաև ներքաղաքական կայունության պահպանման առանձնակի կարևորությունը ներկա իրավիճակում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում