Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել հայաստանցի օլիմպիականներին

Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել հայաստանցի օլիմպիականներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել 31-րդ Ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու նպատակով Բրազիլիա մեկնած հայաստանի մարզիկներին: Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանի  ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելի՛ օլիմպիականներ,

Ձեզ հիանալի հնարավորություն է տրված պաշտպանելու մեր երկրի մարզական պատիվը Ռիո դե Ժանեյրոյում օգոստոսի 5-ին մեկնարկելիք 31-րդ օլիմպիական խաղերում:

Օլիմպիական խաղերը միավորում են ուժեղ և համարձակ մարդկանց: Այդ հատկանիշներով դուք արդեն նվաճել եք համաշխարհային գլխավոր մարզահանդեսում մեր երկիրը ներկայացնելու իրավունքը: Դա արդեն մեծ պատիվ է: Մնում է, որ հաջողության հասնեք օլիմպիական մրցասպարեզներում և Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնեք համայն հայությանն ու աշխարհի մարզասերներին»:

Պետության ղեկավարը նշել է, որ երկրի անկախացումից ի վեր ամենաբազմամարդ հավաքականի անդամները կարող են և պարտավոր են զարգացնել արդեն ձեռք բերածը և տեղ զբաղեցնել օլիմպիական պատվանդանին:

«Հուսանք, որ բրազիլական ստուգատեսում կարդարացնեք սպասելիքները և ձեր հաղթանակների շնորհիվ կբարձրացվի հայոց եռագույնը: Մաղթում եմ հաջողություն և հաղթական վերադարձ հայրենիք»,-ասվում է նախագահի ուղերձում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում