Օլիմպիական կրակն ամենայն հավանականությաբ կվառի Պելեն

Օլիմպիական կրակն ամենայն հավանականությաբ կվառի Պելեն

Ռիո դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի  ջահը ամենայն հավանականությամբ կվառի ֆուտբոլի արքա Պելեն: 75-ամյա բրազիլացի լեգենդին այս հարցում կարող է խանգարել միայն հովանավորի առջև ունեցած պայմանագրային պարտավորությունները:

Այս մասին հայտնել է հենց Պելեն՝ նշելով, որ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախն անձամբ է խնդրել իրեն՝ վառել օլիմպիական խաղերի մեկնարկն ազդադարող կրակը:

Պելեի խոսքով, հստակ որոշում այս հարցում կկայացվի խաղերի բացման հանդիսավոր արարողությունից մեկ օր առաջ: Պելեի մասնակցությունը 31-րդ օլիմպիական խաղերի բացմանը Մարականա ստադիոնում խորհրդանշական կլինի, քանի որ հենց այստեղ է ֆուտբոլի արքան խփել իր կարիերայի 1000-րդ գոլը: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում