ԳԳայանե Թամամյան

ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ ուղղաթիռի խոցման մեղավորները կպատժվեն

ՌԴ ԱԳՆ-ն հուսով է, որ ուղղաթիռի խոցման մեղավորները կպատժվեն

Մոսկվան դրական է գնահատում այն, որ Բաքուն անհապաղ խոստովանել է իր մեղքը` Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ տարածքում ՌԴ զինված ուժերին պատկանող ուղղաթիռի խոցման վերաբերյալ: Այս մասին հայտարարել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից:

«Դրական ենք գնահատում այն փաստը, որ Ադրբեջանն անմիջապես ընդունեց իր մեղքը: Նշում ենք նաև ադրբեջանական կողմից մեզ տրված հավաստիացումների մասին, որ կիրականացվի օպերատիվ հետաքննություն, և պատահարի մեղավորները կպատժվեն»,- գրված է հայտարարությունում: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին՝ ժամը 18․30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն հրթիռային կայանքի կիրառմամբ խոցել են ՀՀ Արարատի մարզի Երասխ գյուղում թռիչք իրականացնող ՌԴ զինված ուժերի Մի-24 տեսակի ռազմական ուղղաթիռը։

Նույն օրը Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պաշտոնապես հայտարարությամբ հաստատել է վերոնշյալ ուղղաթիռի խոցման փաստը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում