ՀՀովհաննես Վարդանյան

ԼՂ հակամարտության ուժային լուծում գոյություն չունի. Զախարովա

ԼՂ հակամարտության ուժային լուծում գոյություն չունի. Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային լուծում գոյություն չունի,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ այդ հարցում Մոսկվան համամիտ չէ Անկարայի հետ:

«Մենք շատ հստակ բնութագրել ենք մեր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Անկարայից այս հարցի վերաբերյալ այլ հայտարարություններ են հնչել:

Ես կարող եմ միայն վերահաստատել Ռուսաստանի տեսակետը, որ մեր երկիրը չի աջակցում այս ճգնաժամի կարգավորման ուժային լուծումը, և մենք ձգտում ենք և կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասել է Զախարովան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում