Հայաստանի եզդիները նշում են եզդի ժողովրդի ողբերգության տարելիցը

Հայաստանի եզդիները նշում են եզդի ժողովրդի ողբերգության տարելիցը

Օգոստոսի 3-ը սև գույնով է նշվում եզդի ժողովրդի օրացույցում: 2 տարի առաջ այս օրը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն սկսեց եզդների զանգվածային կոտորածները իրենց բնօրրանում՝ Իրաքի հյուսիսում: Եզդիաբնակ 70 գյուղեր դատարկվեցին, հազարավոր զոհեր եղան, հազարավոր կանայք ու երեխաներ մինչև այժմ էլ գերեվարված են ու պահվում են ստրկական պայմաններում:

Հայաստանում ապրող եզդիներն այսօր իրենց բողոքի ձայնն են բարձրացրել՝ ընդգծելով միջազգային հանրության անտարբերությունը եզդիների ցեղասպանության հարցում: Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին, Հայաստանի պետական այրերին՝ բարեկամ ժողովրդի կողքին կանգնելու և միջազգային ատյաններում եզդիների կոտորածների մասին բարձրաձայնելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում