ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորված ոստիկանը երրորդ անգամ վիրահատվել է

ՊՊԾ գնդի գրավման օրը վիրավորված ոստիկանը երրորդ անգամ վիրահատվել է

Հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի վրա կատարված հարձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը շարունակում է ծանր մնալ, տեղեկացնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը: Ոստիկանի մոտ վիրավորումից վնասվել են լյարդը, բարակ և հաստ աղիները, ստոծանին, ինչպես նաև թոքերը։

Անցած ամբողջ օրերի ընթացքում նրա վիճակը եղել է ծանր։ Թեև որոշակի ժամանակաընթացքում արձանագրվել էր դրական շարժընթաց, սակայն, պայմանավորված նրա վնասվածքների բնույթով և մեծ ծավալով` գրանցվում են նաև սպասվելիք բարդություններ։ Ոստիկանն այսօր երրրորդ անգամ վիրահատվել է։

Մասնագետները նրա վիճակը գնահատում են ծանր, կրկին միացված  է արհեստական շնչառական սարք։  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում